«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մի քանի կարևոր խորհուրդ է տվել երիտասարդ թիմակից Լամին Յամալին։
«Յամալը մեծ տաղանդով օժտված հիանալի խաղացող է: Կարևոր է նրա միջավայրը. ոչ թե պետք է մտածեն, թե ինչ կլինի նրա հետ երկու-երեք տարի հետո, այլ այն մասին, որ նա տասը տարի հետո ամենաբարձր մակարդակի վրա է լինելու: Խոսքն այն մասին է, թե այժմ ինչ է կատարվում երիտասարդ խաղացողների հետ: Նրանց վաստակած գումարը մեծ է: Բայց եկեք անկեղծ լինենք, փողը կարող է թուլացնել խաղացողին:
Բացի այդ կան արտաքին բազմաթիվ գործոններ։Երբ ես սկսեցի խաղալ, դու ուղղակի սպասում էիր թերթին երկուշաբթի օրը և վերջ: Համացանցը նոր էր առաջանում այն ժամանակ և այլ կերպ էր ամեն բան գործում: Հիմա սուք կարող եք տեսնել բազմաթիվ բացասական մեկնաբանություններ ձեր մասին սոցիալական ցանցերում: Երկարաժամկետ հեռանկարում դա կարող է վնասել երիտասարդներին: Յամալի տաղանդը կասկածից վեր է, բայց կարևոր է, որ նա տասը տարի հետո քաղցած մնա»,- ասել է Լևանդովսկին Pilka Nozna-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «կապտանռնագույնների» կազում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։