Պեպ Գվարդիոլան խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման մասին. ակումբները կհանդիպեն փլեյ-օֆֆում՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու իրավունքի համար։ Առաջին հանդիպումը կկայանա վաղը «Էթիհադ» մարզադաշտում։
«Սիթիի» գլխավոր մարզիչը պատասխանել է այն հարցին, թե արդյոք այս թիմերը Չեմպիոնների լիգայի ընթացիկ դարաշրջանի գլխավոր ֆավորիտներն են.
«Վերջին տասնամյակի ընթացքում, այո, գուցե: Չեմպիոնների լիգայի պատմության առումով մենք անկեղծորեն չենք կարող համեմատվել «Ռեալի», «Բավարիայի», «Բարսելոնայի» կամ «Միլանի» հետ։ Այսպիսի թիմերի հետ։
Մենք մոտ ենք նրանց միայն վերջին տասնամյակում։ Վերջին տարիներին վիճակահանության արդյուքններով մենք հաճախ ենք հանդիպում»,- ասել է Գվարդիոլան։