Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ» — «Էսպանյոլ» հանդիպման (2:1) վերջնամասում զավեշտալի դեպք է տեղի ունեցել:
Մրցավար Խավիեր Ալբերոլա Ռոխասը սխալ պահին սխալ տեղում է հայտնվել և արմունկով պատահմամբ հարվածել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի գլխին։
Մրցավարը ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը և ներողություն է խնդրել, ինչից հետո գնդակը հանձնել է բասկյան ակումբի խաղացողներին։