«Նոայի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնեն Չանչարչևիչ անցած տարվա դեկտեմբերի 4-ին ստացած ծանր վնասվածքից հետո այսօր առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել:
Կատարի հավաքի շրջանակում «Նոան» այսօր վերջին ստուգողական խաղն է անցկացրել՝ մրցելով «Ահլի Սանաա»-ի հետ, իսկ սերբ դարպասապահը դուրս է եկել փոխարինման:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
«Սպասում ենք քո սեյվերին արդեն Հայաստանում, Չանի»,- ասվում է «Նոայի» տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Չանչարևիչը վնասվածքը ստացել էր «Արարատ-Արմենիայի» դեմ Հայաստանի առաջնության 10-րդ տուրից հետաձգված խաղում (2:1), որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 4-ին։ Ավելի ուշ նա ենթարկվել էր անրակի կոտրվածքի վիրահատության: