«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը տհաճ զրույց է ունեցալ կատալոնացիների իսպանացի դարպասապահ Ինյակի Պենյայի հետ։ Այս մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ զրույցի ընթացքում Ֆլիկը հիշեցրել է Պենյային նախախաղային մարզումից իր ուշացման մասին՝ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչից առաջ։
Մարզչի խոսքով՝ Պենյան բավականաչափ ինքնաքննադատ չի եղել, քանի որ ի պատասխան սկսել է նշել մրցաշրջանի ընթացքում տեղի ունեցած այլ իրավիճակներ։ Ֆլիկը Պենյային հորդորել է ընդունել նոր իրականությունը: Մարզչի հետ զրույցից հետո դարպասապահը հասկացել է, որ իր համար դժվար կլինի խաղաժամանակ ստանալ։
Նշվում է, որ իսպանացին նույնիսկ սկսել է մտածել ակումբը փոխելու հնարավորության մասին։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա դարպասապահը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ որոնցից 6-ում անառիկ է պահել սեփական դարպասը։