Այսօր՝ փետրվարի 7-ին կայացավ Կանանց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը։
Վիճականության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․
«Չելսի» — «Մանչեսթեր Սիթի»
«Արսենալ» — «Ռեալ»
«Բարսելոնա» — «Վոլֆսբուրգ»
«Լիոն» — «Բավարիա»
Այս փուլում հնարավոր էին նույն երկրի թիմերի հանդիպումները, ինչի արդյունքում «Չելսի» ու «Մանչեսթեր Սիթին» կխաղան ոչ միայն Չեմպիոնների Լիգայում, այլև Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում ու առաջնությունում։
Հատկանշական է, որ «Բարսելոնան» ու «Վոլֆսբուրգը» կրկին կհանդիպեն՝ կրկնելով 2023-ի եզրափակչի սցենարը, երբ կատալոնացիները հաղթեցին՝ առաջին խաղակեսում 0:2 հաշվով պարտվելուց հետո։
Եթե «Բարսան» ու «Չելսին» հաղթահարեն քառորդ եզրափակիչը, ապա նրանք կդիմակայեն կիսաեզրափակչում արդեն երրորդ անգամ անընդմեջ։
Քառորդ եզրափակչի առաջին խաղերը կկայանան մարտի 18-19-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 26-27-ին։ Եզրափակիչը կանցկացվի մայիսի 24-ին, Լիսաբոնում՝ «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում։