Հայտնի է դարձել, թե ում էր ցանկանում ձեռք բերել «Միլանը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ Ժոաու Ֆելիքսի փոխարեն։ Այս մասին հայտնում է լրագրող Լուիս Ռոխոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Միլանը» փորձել է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսի հետ, սակայն կատալոնացիները նույնիսկ բանակցություններ չեն վարել «ռոսոներիների» հետ, այդ իսկ պատճառով իտալական թիմը կենտրոնացել է Ժոաու Ֆելիքսին «Չելսիից» վարձակալելու վրա։
Ընթացիկ մրցաշրջանում Տորեսը «կապտանռնագույների» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 24-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։