Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջում հարձակվող Ժոաո Ֆելիքսը «Չելսին» փոխարինեց «Միլանի» հետ:
Իտալական Ա Սերիայի ակումբը 25-ամյա պորտուգալացուն վարձակալել է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
Ֆելիքսը նոր թիմում հանդես կգա 79 համարի մարզաշապիկով․ ժամանակին պորտուգալացի հարձակվողը «Բենֆիկայում» հանդես է եկել այս համարով։
«Միլանը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում այժմ զբաղեցնում է ութերորդ տեղը: