Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Ես իսկապես հաճույք եմ ստանում ֆուտբոլ խաղալուց և ցանկանում եմ մնալ «Բավարիայի» կազմում: Մենք դեռ շատ նպատակներ ունենք միասին հասնելու»,- Նոյերի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
38-ամյա Նոյերը «Բավարիայի» հետ 11 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 5 անգամ՝ Գերմանիայի գավաթակիր և 2 անգամ՝ Չեմպիոնների լիգայի հաղթող։
Ընթացիկ մրցաշրջանում Նոյերը մյունխենցիների կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ որոնցից 14-ում անառիկ է պահել սեփական դարպասը։