Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի առաջնության վճռորոշ հանդիպումներից առաջ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնվել է բարդ կացության։
Անտոնիո Ռուդիգերի վնասվածքի ֆոնին իտալացի մասնագետը պատասխանել է նոր պաշտպան ձեռք բերելու մասին հարցին։
«Ռուդիգերը մկանային վնասվածք ունի, հիմա մենք պետք է գնահատենք այն: Մենք խոսել ենք նոր տրանսֆերի մասին, մտածել ենք այդ մասին և գիտենք, թե ինչ պետք է անենք»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում dailysports-ը։
Հիշեցնենք , որ Ռուդիգերը բաց կթողնի ինչպես Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումները, այնպես էլ «Ատլետիկոյի» դեմ մադրիդյան դերբին:
Այս ընթացքում Անչելոտին իր տրամադրության տակ կունենա ընդամենը երեք կենտրոնական պաշտպան՝ Ռաուլ Ասենսիոն, Խեսուս Վալյեխոն և Դավիդ Ալաբան, որը նոր է վերադարձել շարք վնասվածքից։