«Էսպանյոլի» պաշտպան Կառլոս Ռոմերոն մեկնաբանել է իր կատարած խախտումը, որի համար կարող էր հեռացվել խաղադաշտից:
Լա Լիգայի 22-րդ տուրի «Ռեալի» դեմ խաղի 60-րդ րոպեին նա հետևից սահընկումով կանգնեցրեց Կիլիան Մբապեին, ինչի համար ստացավ դեղին քարտ: Հետագայում Ռոմերոն դարձավ հաղթական գոլի հեղինակ (1:0):
Պաշտպանը DAZN-ին տված հարցազրույցում նշել է. «Ես գիտեի, որ անհնար է կանգնեցնել արագություն հավաքած Կիլիանին, ես նրան կանգնեցրեցի այնպես, ինչպես կարողացա: Մի քիչ կեղտոտ ստացվեց, և դա ինձ դուր չեկավ, ինչից հետո ներողություն խնդրեցի: Այսքանը»: