Բունդեսլիգայի 20-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 4։3 հաշվով առավելության հասավ հետնապահներից «Հոլշտայնի» նկատմամբ։
Մյունխենյան գրանդի կազմում դուբլ ձևակերպեց Հարի Քեյնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջամալ Մուսիալան և Սերժ Գնաբրին։ Հյուրերի կազմում պատասխանեցին Ֆին Պորատը և Սթիվեն Սկժիբսկին՝ վերջինս դարձավ դուբլի հեղինակ։
Այս խաղից հետո Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 51-ի՝ շարունակելով վստահ գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Հոլշտայնը» 12 միավորով նախավերջինն է մրցաշարային աղյուսակում։
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․
«Հայդենհայմ» — «Բորուսիա Դորտմունդ» — 1։2
«Սենտ-Պաուլի» — «Աուգսբուրգ» — 1։1
«Շտուտգարտ» — «Բորուսիա Մյոնխենգլադբախ» — 1։2
«Բոխում» — «Ֆրայբուրգ» — 0։1
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․