«Բարսելոնայում» սկսել են մտահոգվել թիմի 17-ամյա իսպանացի հարձակվող Լամին Յամալի պավածքով, հայտնում է Catalunya Radio-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբում սկսել են նկատել Յամալի վարքագծի որոշ փոփոխություններ. օրինակ, նա վերջերս անտեսում էր իր հետ լուսանկարվել ցանկացող երեխաներին, գնալով հրաժարվում է հարցազրույցներ տալ հանդիպումներից հետո և բացահայտ դժգոհություն է հայտնում, երբ իրեն փոխարինում են։ Նշվում է, որ այս ամենը սկսել է մտահոգել կատալոնական ակումբի ղեկավարությանը։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: