«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը դադարեցրել է շփվել թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ։ Պորտուգալացի մասնագետը դիմում է ֆուտբոլիստին միայն այն դեպքում, երբ խոսում է ամբողջ թիմի հետ։ Այս մասին հայտնում է հեղինակավոր բրիտանական The Guardian-ը։
Վերջին անգամ Մարկուսը խաղադաշտ դուրս է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով դեկտեմբերի 12-ին։ Այդ ժամանակից ի վեր անգլիացի ֆուտբոլիստը չի խաղացել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռեշֆորդը կարող է շարունակել իր կարիերան «Բարսելոնայում»։
Ընթացիկ մրցաշրջանում Մարկուսը մասնակցել է 24 հանդիպումների բոլոր մրցաշարերում՝ խփելով 7 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2028 թվականի հունիսի վերջին։