«Բարսելոնայի» ղեկավարությունը ստացել է մայիսյան «էլ կլասիկոյի» անցկացման վայրի երկու նոր տարբերակ՝ 35-րդ տուրի շրջանակներում մադրիդյան «Ռեալի» դեմ խաղի համար:
Ըստ Sport.es-ի՝ խաղը կարող է անցկացվել Սևիլյայի «Լա Կարտուխա» մարզադաշտում (57,6 հազար տեղ) կամ Ժիրոնայի «Մունիցիպալ դե Մոնտիլիվի» մարզադաշտում (14,5 հազար տեղ):
Ավելի վաղ հայտնի էր, որ «Բարսելոնայի» համար նախապատվությունը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտն է (90 հազարից ավելի տեղ), որը Եվրոպայում տարողությամբ երկրորդն է՝ «Կամպ Նոուից» հետո:
Նոր մարզադաշտի որոնումը պայմանավորված է նրանով, որ կատալոնական ակումբը վստահ չէ, որ «Կամպ Նոուի» վերանորոգումը կավարտվի մայիսին: Այդ պատճառով ղեկավարությունը ստիպված է այլընտրանքային տարբերակներ փնտրել: