Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի (FA) մամուլի ծառայությունը հայտնում է, որ անկախ հանձնաժողովը չեղարկել է «Արսենալի» կիսապաշտպան Մայլզ Լյուիս-Սկելիի երեք խաղով որակազրկումը, որը նա պետք է կրեր Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում կարմիր քարտ ստանալու համար:
18-ամյա Լյուիս-Սկելին հեռացվել է խաղադաշտից առաջին խաղակեսում՝ Մեթ Դոհերթիի դեմ կոպիտ խաղի համար: «Արսենալը» որոշել էր բողոքարկել կարմիր քարտը, և անկախ հանձնաժողովը բավարարել է բողոքը՝ ճանաչելով հեռացումն անհիմն։
«Արսենալը» այժմ գտնվում է Պրեմիեր լիգայի աղյուսակում երկրորդ հորիզոնականում՝ «Լիվերպուլից» 6 միավորով հետ մնալով։ Հավելենք, որ «զինագործները» մեկ խաղ պակաս են անցկացրել։