Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» խաղացող, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 29-ամյա ֆուտբոլիստը, որի պայմանագիրը գերմանական գրանդի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը, արդեն այս տրանսֆերային պատուհանում կարող է դառնալ Խոսեպ Գվարդիոլայի թիմի խաղացող, ում հետ նախկինում աշխատել է Մյունխենում:
«Սիթին» ցանկանում է ձեռք բերել այնպիսի խաղացողի, որը Գվարդիոլային ավելի շատ տարբերակներ կտա Ռոդրիին կորցնելուց հետո: Հաղորդվում է նաև, որ Կիմիխը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսակցությունները գերմանացուն կապում էին «Ռեալի», «Բարսելոնայի», «Լիվերպուլի» և այլ ակումբների հետ։
Այս մրցաշրջանում Կիմիխը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։