«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռաֆինյայի կինը՝ Նատալյա Ռոդրիգես Բելոլին պատմել է, թե ինչ ռասիստական զզվելի վիրավորանքների է ենթարկվել «Բենֆիկայի» դեմ չեմպիոնների լիգայի խաղից հետո: Աղջիկն իր ինստագրամի էջում հրապարակել է այն գրառումների սքրինշոթերը, որոնք ստացել է։
Բելոլիին ուղարկել են բազմաթիվ ռասիստական և սեքսիստական վիրավորանքներ՝ անվանելով նրան «անբարոյական», «կին, որը դավաճանում է կապիկին», և այլ վիրավորական արտահայտություններ: Նաև գրել են, որ նրա որդու հայրը Կունդեն է, ինչով ակնարկում են, որ նա դավաճանել է Ռաֆինյային։
«Դուք գիտեք, ես հազվադեպ եմ նման բաներ բացահայտում, բայց սա նույնիսկ այն կեղտոտության մեկ երրորդը չէ, որը մարդիկ՝ հակառակորդ թիմերի երկրպագուները, գրում են մեր մասին։ Բայց այս անգամ ես որոշեցի հրապարակել դա, որպեսզի դուք տեսնեք, թե որքան հիվանդ են մարդիկ աշխարհում… Սա այն է, որպեսզի դուք հասկանաք, թե որքան ցավալի է», — գրել է Նատալյան:
Այդ ատելության ալիքը կապված էր «Բարսելոնայի» ցնցող հաղթանակի հետ, որը թիմը տոնեց «Բենֆիկայի» դեմ թրիլլերային խաղում։ Ընդ որում, հաղթական գոլը վերջին վայրկյաններին հենց Ռաֆինյան էր խփել։