«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի ապագան կատալոնական ակումբում դեռևս մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆերնանդո Պոլոն։
Աղբյուրի համաձայն՝ «կապտանռնագույնները» նախատեսում են այս տարի բանակցություններ սկսել խաղացողի հետ՝ պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ։ Սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով ակումբը կարող է մտածել 28-ամյա ֆուտբոլիստին վաճառելու մասին, եթե շահավետ առաջարկներ ստանա նրա վերաբերյալ։
Ռաֆինյայի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Բրազիլացի աստղի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և Սաուդյան Արաբիայի առաջնության մի քանի ակումբներ։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։