Ռուբեն Ամորիմը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ մարզիչը, որը հաղթել է իր առաջին երեք խաղերից յուրաքանչյուրը գլխավոր եվրոպական խոշոր մրցաշարերում՝ Մեթ Բասբիից (1956 թվական) և Ալեքս Ֆերգյուսոնից հետո (1990 թվականին), հայտնում է OptaJoe-ն X սոցիալական մեդիայի կայքում։
Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթել է «Ռեյնջերսին»։ Ավելի վաղ Ամորիմի գլխավորած թիմը հաղթել էր Պլզենի Վիկտորիայի (2:1) և Բոդյո-Գլիմտին (3:2):
«Մանչեսթեր Յունայթեդը» 15 միավորով Եվրոպա լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը։
Եվրոպայի լիգայի ընդհանուր փուլի եզրափակիչ՝ 8-րդ տուրում «կարմիր սատանաները» կհանդիպեն ռումինական «Ստյաուայի» հետ։ Խաղը կկայանա հունվարի 30-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։