Թիերի Անրին Վինիսիուսին համարում է Չեմպիոնների լիգայի վերջին մրցաշրջանների լավագույն ֆուտբոլիստ։
«Զալցբուրգի» դեմ հանդիպմանը (5-1) Մադրիդի «Ռեալի» վինգերը երկու գոլի հեղինակ է դարձել։
Թիերի Անրին և Ջեյմի Կարագերը CBS Sports-ի եթերում խոսել են մրցաշարում բրազիլացու ելույթի մասին։
— Արդարացի կլինի՞ ասել, որ մեր համատեղ աշխատանքի ընթացքում նա Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստն էր: Որ նա վերջին երկու-երեք մրցաշրջանների լավագույն ֆուտբոլիստն էր այս մրցաշարում:
-Այո։ Կցանկանայի նշել նրա կայունությունը։ Մեկ բան է մրցաշրջանում մեկ անգամ ինչ-որ բան անելը, բայց նա շարունակում է դա անել: Հիշում եմ, երբ նա տեղափոխվեց Մադրիդ և ինչպես էին մարդիկ կասկածում նրա հաջողություններին։ Այնպես որ, այո, նա հիանալի է,- ասել է Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվողը։