«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը շարունակում է իրեն տեսնել թիմի առաջատարի դերում։
«Կարծում եմ՝ ավագի թևկապից ինձ զրկելը ոչ այդքան լավ գաղափար էր։
Բայց անկախ նրանից՝ ես ավագ եմ, թե ոչ, ես ինձ համարում եմ այս թիմի առաջատարը»,- Մագուայրի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա պաշտպանը մանկունիանցիների կազմում անցկացրել է 15 հանդիպում։