Եգիպտոսի հավաքականի հարձակվող Օմար Մարմուշն «Այնտրախտից» տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։
Այս մրցաշրջանում թոփ լիգաների ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն անգլիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։
Տրանսֆերի արժեքը կազմել է 75 մլն եվրո:
Սա այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք գործարքն է։