«Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրում ՊՍԺ-ի հետ խաղում, որում 2:4 հաշվով պարտություն է կրել, Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ երկրորդ վատագույն արդյունքն է ցույց տվել՝ գնդակին տիրելու տոկոսային առումով: Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս խաղում «Սիթիի»՝ գնդակին տիրելու ցուցանիշը կազմել է ընդամենը 36,9 տոկոս։ Սրանից վատ միակ ցուցանիշը գրանցվել է 2016 թվականի նոյեմբերին Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում (34,7%)։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 7 տուրերի արդյունքներով ՊՍԺ-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 22-րդ տեղը, իսկ «Մանչեսթեր Սիթին» 25-րդ տեղում է։