Թոմաս Ֆրանկը կարծում է, որ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում հաղթելու գլխավոր հավակնորդն է: Անգլիայի առաջնության 22-րդ տուրում այսօր «Բրենտֆորդը» պարտվեց «կարմիրներին»:
«Մենք վերջերս հանդիպեցինք «Մանչեսթեր Սիթիի», «Արսենալի», իսկ հիմա՝ «Լիվերպուլի» հետ։ Կարծում եմ՝ մերսիսայդցիները մեկ աստիճան բարձր են այդ երկու թիմերից:
Սա ամուր թիմ է, աշխատանքային էթիկան լավ ցուցանիշ է: Նրանք շատ լավն են բոլոր առումներով: Նրանք շատ վտանգավոր են առջևում: Նրանք շատ, շատ լավն են:
Սա Պրեմիեր լիգայի և աշխարհի ուժեղագույն թիմն է։ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգան հաղթելու ֆավորիտ է՝ հսկայական տարբերությամբ»,- մեջբերում է «Բրենտֆորդի» գլխավոր մարզիչին BBC-ն: