Լիտվայի ազգային հավաքականի 24-ամյա եզրային հարձակվող Մատաս Վարեյկան տեղափոխվել է Երևանի «Փյունիկ»։ Այս մասին վստահեցնում է Transfermarkt պորտալը։
Հաղորդվում է, որ կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Վարեյկան «Փյունիկ» է տեղափոխվել Լիտվայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում ընթացող «Հեգելման» ակումբից։
Երիտասարդ ֆուտբոլիստը նախորդ տարի մասնակցել է 32 հանդիպման և դարձել 10 գոլի հեղինակ։