«Բարսելոնայի» ղեկավարությունը գիտակցում է, որ ժամանակի ընթացքում 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալին պետք է դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, սակայն կատալոնական ակումբը ցանկանում է այս գործընթացը կատարել փուլերով։ Այս մասին հայտնում է AS պարբերականը։
Աղբյուրի տեղեկությունների համաձայն, «Բարսելոնան» ցանկանում է խուսափել Լիոնել Մեսսիի հետ կապված իրավիճակի կրկնությունից, երբ 2021 թվականին ակումբը ստիպված եղավ հրաժեշտ տալ նրան ֆինանսական դժվարությունների պատճառով։
Ակումբը մտադիր է համոզել Յամալին և նրա գործակալ Ժորժե Մենդեշին աստիճանաբար բարձրացնել հարձակվողի աշխատավարձը, ինչը թույլ կտա չվնասել ակումբի ֆինանսական կայունությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը մասնակցել է 24 խաղերի բոլոր մրցաշարերում՝ խփելով 9 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։