Կատալոնական «Բարսելոնայի» սան Ժերար Դեուլոֆեուն մնացել է առանց ակումբի․ «Ուդինեզեն» խզել է նրա պայմանագիրը։
Երկու տարի առաջ «Նապոլիի» հետ խաղում նա վնասեց խաչաձև կապանները և այդ ժամանակից ի վեր պայքարում է խաղադաշտ վերադառնալու համար։
«Երկու տարի առաջ ես վնասեցի խաչաձև կապանը, իսկ վիրահատությունից հետո խրոնիկական բարդություններ առաջացան»,- ասել է Դեուլոֆեուն։ Նա նշեց, որ ակումբը միշտ աջակցել է իրեն և եթե երբևէ վերադառնա ֆուտբոլ, ապա միայն «Ուդինեզեի» կազմ։
2024 թվականի սեպտեմբերին նա փորձել է վերադառնալ խաղադաշտ՝ նույնիսկ մարզման ժամանակ գեղեցիկ գոլ խփելով, սակայն վնասվածքը թույլ չի տվել նրան վերականգնվել ամբողջությամբ։