«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Կրիստենսենն ապաքինվել է աքիլեսյան ջլի վնասվածքից, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կրիստենսենը չէր խաղացել 2024 թվականի օգոստոսից։ Նշվում է, որ 28-ամյա դանիացու մոտ ախտորոշվել էր ձախ ոտքի աքիլեսյան ջլի տենդինիտ։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել էր մեկ հանդիպման։ «Բարսելոնան» շաբաթ օրը կմրցի «Խետաֆեի» հետ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում։