Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ապագան շարունակում է ամենաքննարկվածներից մնալ ֆուտբոլային աշխարհւմ։
RMC Sport-ի լրագրող Դանիել Ռիոլոյի փոխանցմամբ՝ բրազիլացի աստղը այս տարի կհեռանա «արքայական» ակումբից։
«Վստահ եմ, որ Վինիսիուսն իր վերջին տարին է անցկացնում «Ռեալում»: Ամբողջ «Ռեալն» ու Ֆլորենտինո Պերեսն արդեն հոգնել են նրա բնավորությունից։ Նա կարող է չեմպիոն լինել, բայց ինձ թվում է, որ «Ռեալում» վերակառուցում կլինի։ Վինիսիուսն արդեն հոգնեցրել է։ Նրա պահվածքը վրդովեցնում է բոլորին Իսպանիայում։ Ես գիտեմ, որ Ֆլորենտինո Պերեսն այլևս չի դիմանում, դա նյարդայնացնում է նրան։ Նրան դուր չի գալիս, երբ «Ռեալի» ֆուտբոլիստներն այդպես են իրենց պահում»,- Ռիոլոյի խոսքերն է մեջբերում Defensa Centra-ն:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի ակումբները պատրաստ են Վինիսիուսի համար վճարել 200 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։