«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ հանդիպման արդյունքների մասին (1:1):
«Այսօր ես չէի կարող ավելին խնդրել: Շատերը կնշեն երկրորդ խաղակեսը, և իրավացիորեն դա վատ չէր: Բայց երբ խաղում ես նման թիմի հետ սեփական դաշտում… «Նոթինգհեմը» հակագրոհում է գրեթե յուրաքանչյուր խաղում: Այսօր մենք ընդամենը մեկ հակագրոհ թույլ տվեցինք 98 րոպեների ընթացքում, բայց, ի դժբախտություն մեզ, դա բավական էր, որպեսզի մրցակիցը գոլ խփեր»,- Սլոթի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
«Լիվերպուլ»-«Նոթինգհեմ» հանդիպումը կայացել է նախօրեին՝ հունվարի 14-ին։