«Արսենալն» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ հարձակվող Գաբրիել Ժեզուսը վնասել է ձախ ծնկի խաչաձև կապանները։
Բրազիլացին վնասվածք էր ստացել Անգլիայի Գավաթի 3-րդ ռաունդի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (1:1, 3:5` հետխաղյա 11 մետրանոցներով) հունվարի 12-ին կայացած խաղում։ Ժեզուսին դուրս էին բերել խաղադաշտից պատգարակների միջոցով։ Վերջինս բախվել էր «կարմիր սատանաների» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի հետ։
Gabriel Jesus injures himself by fouling Bruno Fernandes, who didn’t get a foul 😭
— Ruben Amorim (@RubenAmorimx) January 12, 2025
Նշվում է, որ առաջիկայում բրազիլացին վիրահատության կենթարկվի և կսկսի վերականգման աշխատանքները։
Ժեզուսն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։