ՊՍԺ-ն բանավոր համաձայնության է հասել «Նապոլիի» հետ թիմի վրացի կիսապաշտպաբ Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերի հարցում։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա խաղացողի տրանսֆերի համար փարիզյան գրանդը նեապոլցիների կվճարի 70 միլիոն եվրո՝ ևս 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով։
Նշվում է, որ կողմերի միջև կկնքվի 5 տարվա պայմանագիր՝ մինչև 2029 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում Խվիչան «Նապոլիի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։