Diario Sport պարբերականի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» լրջորեն մտածում է «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին վարձակալելու մասին։ Հանսի Ֆլիկը կանաչ լույս է վառել այս տեղափոխության համար, քանի որ լիովին հիասթափված էր Անսու Ֆատիից:
Ինքը՝ Ռեշֆորդը, ոգեշնչված է «Բարսելոնային» միանալու գաղափարով և այժմ ցանկանում է խաղալ կատալոնական ակումբում։
Ռուբեն Ամորիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո Ռեշֆորդն ընդհանրապես խաղային պրակտիկա չի ստացել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր , որ Ռեշֆորդի առաջնահերթությունը «Միլան» տեղափոխությունն է։