Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի վերաբերյալ՝ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո (2-5): Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի մասնագետը դեռ վայելում է ակումբի ղեկավարության վստահությունը։ «Արքայական» ակումբի վերնախավը դեռ աջակցում է Անչելոտիին և չի պատրաստվում առաջիկայում նրան պաշտոնանկ անել։
Հիշեցնենք, որ 65-ամյա մասնագետի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։