Հունվարի 11-ին Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրի շրջանակում կայացել է 6 հանդիպում։ Ներկայացնում ենք այդ խաղերի արդյունքները՝
«Սենտ Պաուլի» — «Այնտրախտ Ֆ.»՝ 0:1,
«Մայնց» — «Բոխում» — 2:0,
«Ֆրայբուրգ» — «Հոլշտեյն»՝ 3:2,
«Հոֆենհայմ» — «Վոլֆսբուրգ»՝ 0:1,
«Հայդենհայմ» — «Յունիոն»՝ 2:0,
«Բորուսիա Մ.» — «Բավարիա»՝ 0:1,
Մյունխենի «Բավարիան» 16 խաղից հետո 39 միավորով գլխավորում է Գերմանիայի Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում Լևերկուզենի «Բայերն» է, որը 16 խաղում վաստակել է 35 միավոր։ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 16 խաղից հետո վաստակած 30 միավորով եզրափակում է Գերմանիայի առաջնության լավագույն եռյակը։
Վտանգավոր գոտում են «Բոխումը», «Հոլշտեյնը» և «Հայդենհայմը»: