«Բարսելոնան» չի պատրաստվում ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաց թողնել թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը մերժել է Արաուխոյին գնելու թուրինցիների առաջին առաջարկը։
Իտալական գրանդը խաղացողի համար առաջարկել է 35 միլիոն եվրո, սակայն նշվում է, որ «Բարսան» պատրաստ կլինի բաժանվել ուրուգվայցուց առնվազն 70 միլիոն եվրոյի դիմաց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պահանջել էր, որ Արաուխոն և Ֆրենկի դե Յոնգը երկարաձգեն իրենց պայմանագրերը ակումբի հետ մինչև մրցաշրջանի ավարտը, եթե նրանք ցանկանում են մնալ «Կամպ Նոուում»: