Անգլիական «Լիվերպուլի» նախկին դարպասապահ Լորիս Կարիուսը կդառնա գերմանական «Շալկեի» խաղացող, հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն այսօր՝ հունվարի 10-ին, մինչ պայմանագրի ստորագրումը բուժզննում կանցնի։
31-ամյա Կարիուսն ազատ գործակալի կարգավիճակում է 2024 թվականի հուլիսից։ Նրա վերջին ակումբը եղել է «Նյուքասլ Յունայթեդը», որի կազմում գերմանացի դարպասապահը երկու հանդիպում է անցկացրել։ Նախկինում ֆուտբոլիստը հասցրել էր հանդես գալ նաև «Մայնցում», «Բեշիքթաշում» և «Յունիոնում»:
Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում «Շալկեն» այժմ զբաղեցնում է 13-րդ տեղը: «Գելզենկիրխենի» թիմը 17 տուրից հետո ունի 20 միավոր։