Ռոբին վան Պերսիի որդին՝ Շաքիլ վան Պերսին, ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Վան Պերսի կրտսերը «Ֆեյենորդի» ակադեմիայի սան է։
Նիդերլանդական ակումբը, չսպասելով նրա գործող պայմանագրի ժամկետի ավարտին, առաջարկել է բարելավված պրոֆեսիոնալ պայմանագիր 18-ամյա պատանուն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Հպարտ եմ, որ կարող եմ կրկին կրել «Ֆեյենորդի» մարզաշապիկը գալիք մրցաշրջաններում։ Ակումբը վստահում է ինձ, և ես քրտնաջան կաշխատեմ մարզադաշտում՝ մեր նպատակներին հասնելու համար»,- ասել է Շաքիլ վան Պերսին:
Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև ֆուտբոլիստի հայրը՝ Ռոբին վան Պերսին։