Սաուդյան Արաբիայի լիգայում հանդես եկող «Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման այցելել է Մադրիդի «Ռեալի» հյուրանոց, որտեղ նա ողջունել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին և թիմի ֆուտբոլիստներին՝ իսպանական Սուպերգավաթի կիսաեզրափակիչից առաջ, որը կայանալու է այսօր՝ հունվարի 9-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։
Հավելենք, որ Բենզեման «Ռեալի» պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է։ Նա 14 մրցաշրջան անցկացրել է «արքայական ակումբի» կազմում և նվաճել 25 տիտղոս։