«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն իր թիմակիցներին խոստովանել է, որ կցանկանար հեռանալ իսպանական ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆուտբոլիստը նաև ասել է, որ նախընտրում է Անգլիայի Պրեմիեր լիգան։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo առցանց հրատարակությունը։
Նշվում է, որ Արաուխոյի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդը համաձայնել է վարձավճարով տեղափոխվել «Յուվենտուս»՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար։ Պաշտպանի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի հունիսի վերջին։
Ուրուգվայցի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում չի մասնակցել «Բարսելոնայի» խաղերին։