Ճապոնիայի հավաքականի և «Պարմայի» դարպասապահ Զիոն Սուզուկին դարձել է ամենապահանջված դարպասապահը տրանսֆերային շուկայում։
FootMercato-ն հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» միացել են ֆուտբոլիստի տրանսֆերային մրցավազքին։ Մանչեսթերյան ակումբը նոր, երիտասարդ դարպասապահ է փնտրում, ով թիմում կփոխարինի Էդերսոնին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան»։ Նշվում է, որ Զիոնը մյունխենյան գրանդի կողմից դիտարկվում է որպես Մանուել Նոյերի երկարաժամկետ փոխարինող։
22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 մլն եվրո։ Նա 16 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի հավաքականի կազմում։