Մադրիդի «Ռեալն» ուղևորվում է Ջիդդա՝ մասնակցելու Իսպանիայի Սուպերգավաթին։
«Ռեալ Մադրիդ Սիթի»-ում մարզում անցկացնելով հետո Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը դուրս է եկել Ադոլֆո Սուարեսի անվան Մադրիդ-Բարախաս օդանավակայանից «Emirates Airlines»-ի Boeing 777 ինքնաթիռով՝ ուղղություն վերցնելով դեպի Սաուդյան Արաբիա։
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի շրջանակում «Ռեալը» կմրցի «Մալյորկայի», իսկ «Բարսելոնան»՝ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։
«Ռեալի» հայտացուցակը «Մալյորկայի» հետ խաղի համար
📋✅ ¡Nuestros convocados!
🆚 @RCD_Mallorca#SuperSupercopa pic.twitter.com/XQkIbkQW1J— Real Madrid C.F. (@realmadrid) January 7, 2025