«Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն մեկնաբանել է Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակը (3-2).
«Ես շատ ուրախ եմ թիմի համար. հեշտ չէր, մթնոլորտը լավագույնը չէր: Դա սխրանք է, որն ընդգծվեց նաև հանդիպման վերջում արցունքներով:
Կարևոր մանրամասների վրա աշխատելու համար մի քանի օր ունեինք, և երկու շատ ուժեղ թիմերի դեմ էինք խաղում:
Կախարդանքը ստեղծեցին այն ֆուտբոլիստները, ովքեր ընդունեցին մեր գաղափարները, նույնիսկ եթե մենք պետք է շատ բարելավվեինք»,- ասել է մարզիչը հետխաղյա մամուլի ասուլիսում։
























































