Անվտանգության երկրորդ խորհրդակցությունից հետո որոշվել է թույլատրել Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի՝ «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման անցկացումը։ Այս մասին երկու ակումբներն էլ հայտնել են սոցիալական ցանցի իրենց էջերում:
Հանդիպումը կանցկացվի ըստ նախատեսվածի:
Այսօր առավոտյան կայացել է անվտանգության ևս մեկ խորհրդակցություն, որի ընթացքում գնահատվել են եղանակային պայմանները և դեպի «Էնֆիլդ» մարզադաշտ տանող ճանապարհները:
Լիվերպուլում ուժեղ ձյուն է տեղացել, ինչի հետևանքով մարզադաշտ տանող ճանապարհը դարձել է դժվարանցանելի։ Վերջին 24 ժամվա ընթացքում Լիվերպուլի քաղաքային խորհրդի աշխատակիցները մի քանի անգամ դուրս են եկել փողոց՝ ձյունը մաքրելու և երկրպագուների ճանապարհային անվտանգությունն ապահովելու համար:
Խաղի սկիզբը նախատեսված է այսօր՝ հունվարի 5-ին, ժամը 20:30-ին։




























































