Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը ներողություն է խնդրել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Վալենսիայի» հետ անցկացված հանդիպման ընթացքում ստացած կարմիր քարտի համար:
79-րդ րոպեին, երբ հաշիվը 0:1 էր, Վինիսիուսը հրեց մրցակցի դարպասապահին և ստացավ կարմիր քարտ: Մնացած ժամանակահատվածում «Ռեալը» խփեց երկու գոլ և հաղթեց 2:1 հաշվով:
«Ներողություն և շնորհակալություն, թիմ», — գրել է Վինիսիուսը սոցիալական ցանցերում:
«Ռեալը» 19 խաղում վաստակել է 43 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը մրցաշարային աղյուսակում։
Մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո

























































