Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է ժամանակակից ֆուտբոլում հանդիպումների չափազանց խիտ օրացույցի մասին։
«Եվ պետք է վերջ տալ «դու շատ փող ես աշխատում» արտահայտությանը… Խնդիրը նրանում չէ, որ հանդիպումները շատ են, այլ՝ մենք բավականաչափ հանգիստ չունենք:
FIFPRO-ն փորձում է պաշտպանել ֆուտբոլիստներին: Բայց ես չեմ կարծում, որ այլ կարգավորող մարմինները մտածում են այս մասին: Այս Աշխարհի ակումբային առաջնությունը մի բան է, որը պետք է գոյություն ունենա, բայց դժվար է ճիշտ ճանապարհ գտնել դրան մասնակցելու համար։ Կարծում եմ, որ ակումբները ցանկանում են օգնել, բայց մենք բոլորս հետևում ենք այն կանոններին և օրացույցին, որոնք նրանք տալիս են մեզ:
Բելինգհեմը և Կարվախալը հանդես եկան մինչև հուլիսի 14-ը ԵԱ-ում, նրանք մարզվում էին Մադրիդում, իսկ կես ամիս անց նրանք արդեն մասնակցում էին Սուպերգավաթի մրցաշարին, եթե դուք դա բացատրեք ամերիկացիներին NBA-ի, NFL-ի օրինակով, նրանք դա կարող են չհասկանալ։
Օրերս ես կատակում էի Ֆեդերիկոյի հետ։ Ես ասացի նրան. «Քո հաջորդ արձակուրդը կլինի 2027 թվականին»։ Գիտե՞ք, թե որքան խենթ է դա հնչում: Այս տարի աշխարհի ակումբային առաջնությունն է, հաջորդ տարի՝ Աշխարհի առաջնությունը, մյուս տարի՝ այլ բան, այնպես որ հանգստանալու հնարավորություն չունենք…»,- բելգիացու խոսքերն է մեջբերում Football-Espana-ն։