ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեքենա է նվիրել 2024 թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, ծանրորդ Վարազդատ Լալայանին։
«Ամանորին ընդառաջ պարգևատրում աշխարհի ամենաուժեղ հայ ծանրորդ, օլիմպիական փոխչեմպիոն՝ Վարազդատ Լալայանին և Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ՝ Փաշիկ Ալավերդյանին:
Ցանկացած լավ գործ, որը պատիվ է բերում հայրենիքին պետք է գնահատվի:
Մեր ազգն այսօր կարիք ունի հաղթանակների»,- գրել է ՀԱՕԿ նախագահը իր Facebook-յան էջում։
Հիշեցնենք, որ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում կայացած աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը: