«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այն խաղի մասին, որն ամենաշատն է ազդել «քաղաքայինների» հոգեվիճակի վրա։
«Հաղթանակ «Լեսթերի» դե՞մ. Սա ընդամենը մեկ խաղ է: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը (խմբ.՝ ԱՊԼ-ի 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» պարտվել է 1։2 հաշվով) մեծապես խարխլեց մեր վստահությունը։ Այս հանդիպումը մեզ սպանեց։ Այս խաղը հոգեբանական տեսանկյունից լարված էր, հետո դժվար հանդիպումներ եղան «Աստոն Վիլայի» և «Էվերթոնի» հետ։
Պետք է ձգտել հաղթանակների, այդպիսին է կյանքը։ Ֆուտբոլիստներից շատերը կրկին ապացուցեցին, որ պատրաստ են պայքարել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 19-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Լեսթեր Սիթիին» (2:0): Անցկացրած 19 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 31 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը։