Մադրիդի «Ռեալի» նախկին սկաուտ Մանոլո Ռոմերոն ասել է, որ եթե Սաուդյան Արաբիայի ակումբներից որևէ մեկը 300 միլիոն եվրո առաջարկի Վինիսիուս Ժունիորի համար, ապա «արքայական» ակումբը առանց երկմտելու կվաճառի նրան։
«Ես վստահ էի, որ նա կհեռանա, եթե նրանք առաջարկեն ավելի քան 300 միլիոն եվրո, վստահ եմ, որ Ֆլորենտինոն կվաճառի նրան և նույնիսկ իր մեքենայով կհասցնեի օդանավակայան: Փաստն այն է, որ 300 միլիոն եվրոն մեծ գումար է։ Կարծում եմ՝ Ֆլորենտինոյի սիրելին ակումբում կդառնա Մբապեն»,- Ռոմերոյի խոսքերն է մեջբերում է SPORT-ը։
Հիշեցնենք, որ երկար ժամանակ է, ինչ խոսակցություններ են պտտվում Սաուդյան Արաբիայի ակումբների կողմից Վինիսիուսի նկատմամբ հետաքրքրության մասին։ Այս խոսակցությունների ֆոնին Մադրիդի «Ռեալը» նույնիսկ ցանկանում էր բրազիլացուն նոր պայմանագիր առաջարկել և նրան դարձնել ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը։